Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան կնվազեցնի իր էներգետիկ կախվածությունը

Թուրքիան կնվազեցնի իր էներգետիկ կախվածությունը
25.04.2016 | 13:56

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ջերմաէլեկտրակայանի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան կնվազեցնի էներգետիկ կախվածությունն արտերկրից: Անցած տարի Թուրքիան էներգակիրներ գնելու համար ծախսել է 63 միլիարդ դոլար: Նա հայտարարել է, որ Թուրքիան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) երկրների թվում էներգետիկ ամենամեծ պահանջարկի աճ գրանցած երկիրն է, և առաջիկա 10 տարում անհրաժեշտ կլինի էներգետիկ ոլորտում ներդնել 110 միլիարդ դոլար: Էրդողանը քննադատել է նրանց, ովքեր դեմ են Թուրքիայում երկու ատոմակայանի կառուցմանը: Նա հիշեցրել է, որ աշխարհում գործում է 444 ատոմակայան, 135-ը՝ Եվրոպայում, կառուցվում է 62 ատոմակայան: Էրդողանը խոստացել է Թուրքիան դարձնել ամենամեծ 10 տնտեսություններից մեկը:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ