Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը և Քլինթոնը իրենց ժողովրդականությամբ մրցակիցներին գերազանցում են 18 և 15 տոկոսներով

Թրամփը և Քլինթոնը իրենց ժողովրդականությամբ մրցակիցներին գերազանցում են 18 և 15 տոկոսներով
25.04.2016 | 13:59

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժողովրդականության մակարդակով մրցակիցներին գերազանցում են 18 և 15 %-ով՝ հանրապետական և դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու համար պայքարում՝ վկայում են հասարակական կարծիքի հարցման կիրակի հրապարակված արդյունքները: Հարցումն անցկացրել է Marist Institute for Public Opinion (MIPO) սոցիոլոգիական ծառայությունը՝ Wall Street Journal թերթի և NBC հեռուստաընկերության պատվերով: ՈՒսումնասիրությունն արտացոլում է թեկնածուների ժողովրդականության վարկանիշները փրայմերիզների նախաշեմին, որոնք կանցկացվեն ապրիլի 26-ին 5 նահանգներում: Միլիարդատեր Թրամփին աջակցել է հարցվածների 45 %-ը, Տեխաս նահանգից սենատոր Թեդ Քրուզին՝ 27 %-ը, իսկ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեյսիքին՝ 24 %-ը: ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին աջակցում է հարցվածների 55 %-ը, Սանդերսին՝ 40 %-ը: Հարցումն անցկացվել է ապրիլի 18-20-ին՝ 1305 մարդու մասնակցությամբ:
Ապրիլի 26-ին նախնական ընտրություններ կանցկացվեն Փենսիլվանիայում, Կոնեկտիկուտում, Դելավերում, Մերիլենդում և Ռոդ-Այլենդում։

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ