Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բարաք Օբամա. Պուտինը ցանկանում է վերացնել եվրոպական միասնությունը

Բարաք Օբամա. Պուտինը ցանկանում է վերացնել եվրոպական միասնությունը
26.04.2016 | 11:38

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է վերացնել եվրոպական միասնությունը՝ գտնում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Պուտինն «ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և տրանսատլանտյան միությունը դիտարկում է որպես ռուսական իշխանությանն ուղղված վտանգ», հայտարարել է Օբաման CBS ամերիկյան հեռուստաալիքին հարցազրույցում: Նրա խոսքով՝ ստեղծված միգրացիոն ճգնաժամը խնդիր է ոչ միայն Եվրամիության, այլև ԱՄՆ-ի համար: Սակայն ռազմավարական էլ ավելի մեծ վտանգ է ներկայացնում Եվրոպայում ազգայնականության ամրապնդումը, ինչը սպառնում է եվրոպական միասնությանը, «իսկ որոշ դեպքերում՝ շահագործվում է այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսին պարոն Պուտինն է», ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Նրա կարծիքով՝ Պուտինը սխալ է անում: Բացատրելով իր դիրքորոշումը ռուս գործընկերոջը՝ նա նշել է, որ «իրականում ուժեղ, միասնական Եվրոպան, որն աշխատում է ուժեղ Ռուսաստանի հետ, ճիշտ բաղադրատոմսն է»։

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ