Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է հետաքննել Ալիևներին վերաբերող Պանամական փաստաթղթերը

Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է հետաքննել Ալիևներին վերաբերող Պանամական փաստաթղթերը
26.04.2016 | 21:50

Ադրբեջանական ընդդիմությունը դիմել է երկրի դատախազությանը՝ պահանջելով հետաքննել նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին վերաբերող Պանամական փաստաթղթերը։ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դիմել է երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ կոչ անելով հետաքննել Պանամական փաստաթղթերում Ադրբեջանին վերաբերող բոլոր նյութերը։ «Հետաքննել և ընթացքի ու արդյունքների մասին հանրությանը տեղյակ պահել»,- ասված է Ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլիի հայտարարությունում։ Ընդդիմությունը հիշեցնում է, որ ոչ Իլհամ Ալիևը և ոչ էլ կինը՝ Մեհրիբան Ալիևան, նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց հայտարարագրերում չեն նշել օֆշորային ընկերություններից ստացվող եկամուտների և ունեցվածքի մասին։ Վկայակոչելով Ադրբեջանի ընտրական օրենսգիրքը՝ ընդդիմությունն ընդգծում է, որ վերոնշյալը իրավական լուրջ հիմք է՝ չեղյալ հայտարարելու նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ապրիլի սկզբներին The Gardian-ը հրապարակեց հոդված, որում ասվում է, որ Ալիևի գերդաստանը գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով Վիրջինյան կղզում ձեռք է բերել 17 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ հսկա առանձնատուն Լեյլա և Արզու Ալիևաների անունով։ Ապօրինի գործարքներն ու ֆինանսական փոխանցումներն իրականացվել են Ata Holding-ի միջոցով, որը պատկանում է Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովին։ Ադրբեջանցի ազդեցիկ նախարարը Ալիևի ընտանիքին հրավիրել է միանալ իրեն՝ հիմնելով հզոր և շահավետ բիզնես ու քաղաքական գործընկերություն։ Բրիտանական թերթի տվյալներով՝ Մամեդովն իր տրամադրության տակ մինչև 600 միլիոն դոլար ունի, հանդիսանում է Ալիևների գերադաստանի «գրպանը»։ Այս տվյալները հայտնի են դարձել Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության հետաքննության կենտրոնի լրագրողների բացահայտած պանամական իրավաբանական ընկերության փաստաթղթերից։
Ըստ հետաքննող լրագրողների հրապարակած նյութերի, Ադրբեջանում ոսկի արդյունահանող ընկերությունների եկամտի ավելի քան 70 տոկոսը ստանում են Իլհամ Ալիևի դուստրերը՝ Լեյլան և Արզուն։ Բացահայտած փաստաթղթերում նշվում է նաև Իլհամ Ալիևի քույրը՝ Սևիլը՝ որպես Վիրջինյան կղզիներում գրանցված մեկ այլ ընկերության սեփականատեր։ Լրագրողներին չի հաջողվել պարզել, թե ինչով է զբաղվում Սևիլ Ալիևային պատկանող ընկերությունը։ Նա գրանցված է Լոնդոնի արևմտյան այն հատվածում, որտեղ մեկ տան միջին գինը մոտ 9 միլիոն դոլար է:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ