Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նիկոլայ Բորդյուժա. Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը

Նիկոլայ Բորդյուժա. Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը
26.04.2016 | 21:52

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ օգնության խնդրանքով։ «Ոչ մի խնդրանք չի եղել»,- ընդգծել է Բորդյուժան՝ հավելելով, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ շփումների ժամանակ Հայաստանը հասկացրել է, որ «մեծ հաշվով, իր ունեցած ներուժի մեծ մասը գործի չի դրել», այդ պատճառով էլ որևէ խնդրանք չի եղել։ Լրագրողի հարցին, թե փաստը, որ Լեռնային Ղարաբաղը, միջազգային իրավունքի համապատասխան, Հայաստանի մաս չի կազմում, ՀԱՊԿ ուժերը կարող են Հայաստանին պաշտպանության հասնել միայն միջազգային ճանաչված սահմանների վրա հարձակման ժամանակ, Բորդյուժան պատասխանել է. «Այո, ճիշտ եք հասկացել»։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման առումով։
«Եթե տեղի ունենա ռեցիդիվ, կգա մի փուլ, երբ մենք կտեսնենք ակտիվ և անմիջական հակամարտություն, ինչը «կպայթեցնի» ողջ Կովկասը: Այդ ժամանակ հակամարտության մեջ կներգրավվեն շատ այլ պետություններ, ինչն էլ կանդրադառնա Կովկասի շատ ժողովուրդների վրա»,- ասել է Բորդյուժան՝ կարևորելով խաղաղության ապահովումը. «Հակառակ պարագայում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի: Ես դա չէի ցանկանա»։

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ