Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան դեռ հեռու է ԵՄ-ին անդամակցելուց. Մոգերինի

Թուրքիան դեռ հեռու է ԵՄ-ին անդամակցելուց. Մոգերինի
26.04.2016 | 21:53

Թուրքիան դեռ հեռու է Եվրամիությանն անդամակցելուց՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ France Inter ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետների մասին հարցին։ Նա հիշեցրել է, որ դեռ չի որոշվել Շենգենյան գոտում Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի հարցը։ Մոգերինին վստահ է, որ Բրյուսելի և Անկարայի բանակցություններն «օգտակար են, նախ և առաջ՝ Թուրքիայի համար»։ «Ես վստահ եմ, որ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները միակ հնարավորությունն են օգնելու այդ երկրին պետությունն արդիականացնելու, հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ԶԼՄ-ների ազատությունը և խոսքի ազատությունը, պահպանելու հարցում»,- հայտարարել է նա:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ