Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կարեն Կարապետյան. Բավական է այլոց երեխաների արյան հաշվին կառուցել սեփական երջանկությունը

Կարեն Կարապետյան. Բավական է այլոց երեխաների արյան հաշվին կառուցել սեփական երջանկությունը
26.04.2016 | 21:55

ԱԺ մեծամասնությունը չկարողացավ քվորում ապահովել և անցկացնել Միկա Բաղդասարովին պատկանող «Հրազդան ցեմենտ» գործարանի 500 մլն դրամի պարտքը ներելու օրենքի նախագիծը: Բոյկոտեցին ընդդիմադիրները, նաև որոշ գործարարներ: Միակ «դեմ» քվեարկողը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանն էր: Ինչո՞ւ «դեմ» քվեարկեցիք՝ հարցին պատգամավորը պատասխանել է. «Մեր երկիրն այսօր պատերազմի մեջ է, և պետությունը պարտավոր չէ պարբերաբար վճարել առանձին գաստրոլյորների փոխարեն: Կարծում եմ՝ ոչ թե պետությունը պետք է զիջի, այլ մեր հասարակությունը պետք է որոշի՝ ինչպես վարվել նման դեպքերում, նման անձանց հետ: Իսկ դրա համար այդ մարդիկ պարտավոր են գալ ու հաշիվ տալ, վճարել իրենց արածների համար: Եվ վերջապես՝ բավական է, մենք պիտի կարողանանք դասեր քաղել ապրիլյան իրադարձություններից: Խելքի է պետք գալ, հակառակ դեպքում հաստատ խելքի եկողներ կլինեն: Բավական է այլոց երեխաների արյան հաշվին, մեր քաղաքացիների հաշվին կառուցել սեփական երջանկությունը: Հարկավոր է ուղղակի կանգ առնել»:
Իսկ ինչո՞ւ չէիք խոսում այս հարցերի շուրջ` հարցին Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Երբ խոսում ես, երբեմն թիմին ես վնասում, իսկ թիմին վնասել երբեք չեմ ցանկացել: Հաճախ շատ ավելի արդյունավետ է ուղղակի օգնել, հուշել: Իսկ բարձրաձայնել այն դեպքերում, երբ արդյունքը նկատելի չէ: Կարծում եմ՝ սա նախադեպ կլինի, որ վերջապես զսպվեն ոմանց անհագ ախորժակները»:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ