Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չավուշօղլուն պատասխանել է ՌԴ հայտարարություններին

Չավուշօղլուն պատասխանել է ՌԴ հայտարարություններին
26.04.2016 | 21:56

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հարցում Թուրքիայի դերի մասին Ռուսաստանի պաշտոնատար անձանց հայտարարությունները: «Ես չեմ պատրաստվում պատասխանել Ռուսաստանի պաշտոնատար անձանց: Այդօրինակ հայտարարությունները համարում եմ ոչ տեղին: Տվյալ հարցի շուրջ Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է: Մի՞թե մենք ենք զանգահարել Հայաստանի ղեկավարությանը կամ հանդիպել նրանց հետ և ասել, որ հարձակվեն Ադրբեջանի վրա: Հայտարարությունները պետք է լուրջ լինեն: Եթե դուք նայեք, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը, քաջ կտեսնեք, թե ով է կանգնած դրա հետևում:
Մեծ լավատեսություն կլիներ դրական մոտեցում կամ քաղաքական կարգավորում ակնկալելը նրանցից, ովքեր պատասխանատվություն են կրում Ղարաբաղյան հակամարտության սրման համար: Մենք ցանկանում ենք հակամարտության խաղաղ կարգավորում, սակայն ամեն դեպքում մենք մշտապես կլինենք եղբայրական Ադրբեջանի կողքին»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ