Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ջոն Քերին օֆշորներում սեփականություն չունի

Ջոն Քերին օֆշորներում սեփականություն չունի
27.04.2016 | 17:10

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին օֆշորներում որևէ ունեցվածք չունի՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ ամերիկյան մամուլում հրապարակումներից հետո, որ Քերիի կինը՝ Թերեզան, մեծ կարողության տեր է՝ ունի հիմնադրամներ ու ակտիվներ։ Թոների խոսքով՝ Քերին այդ հիմնադրամներից տոկոսներ ու ակտիվներ չունի, հետևաբար՝ որևէ եկամուտ չի ստանում: Թոները դրական է պատասխանել հարցին, թե հիշատակված հիմնադրամները հարկեր վճարու՞մ են: Նրա խոսքով՝ հրապարակումներն անակնկալ չէին ԱՄՆ պետքարտուղարության համար, չնայած հրապարակման տոնը գերատեսչությանը որոշակի շփոթության մեջ է գցել։

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ