Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շվեյցարիան հրաժարվել է ցուցադրությունից հանել քրդահայ լուսանկարչի` Էրդողանին քննադատող լուսանկարը

Շվեյցարիան հրաժարվել է ցուցադրությունից հանել քրդահայ լուսանկարչի` Էրդողանին քննադատող լուսանկարը
27.04.2016 | 17:10

Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Անկարայի պահանջը փողոցային ցուցադրությունից տղայի լուսանկարը հանելու մասին, որը սպանվել էր 2013-ին` Ստամբուլում ցույցը ցրելու ժամանակ՝ հաղորդում է Reuters-ը` ընդգծելով, որ ցույցը ցրելու հրահանգ էր տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Փողոցային ցուցադրությունն անցկացվում է Ժնևում` ՄԱԿ-ի շենքի դիմացի հրապարակում: Ցուցահանդեսում ներկայացվում են քրդահայ ծագում ունեցող շվեյցարացի լուսանկարիչ Դեմիր Սոնմեզի գործերը: Լուսանկարչի խոսքով` Թուրքիայի գործողություններում՝ զարմանալի ոչինչ չկա: «Թուրքական իշխանությունների պահանջին չհետևելու որոշումը ցուցահանդեսի հետ կապված խոսքի ազատության պահպանման նշան է», - հայտարարել են տեղի իշխանությունները:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ