Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հունաստանի վարչապետը պահանջում է շտապ գումարել ԵՄ արտահերթ գագաթաժողով

Հունաստանի վարչապետը պահանջում է շտապ գումարել ԵՄ արտահերթ գագաթաժողով
27.04.2016 | 17:12

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մտադիր է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկից պահանջել շտապ գումարել ԵՄ արտահերթ գագաթաժողով: Ցիպրասը գագաթաժողովից կպահանջի ապահովել Հունաստանին օգնության երրորդ ծրագրի համաձայնագրի պահպանումը, որը կնքվել է 2015-ի հուլիսին: Աթենքի պահանջի պատճառ է դարձել հինգշաբթի Հունաստանի հարցով եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհրդի արտահերթ նիստ չանցկացնելու որոշումը: Հունաստանի կառավարությունն ակնկալում էր, որ Եվրախումբը ապրիլի 28-ին լրացուցիչ նիստում կքննարկի իրավիճակը երկրում, դրական գնահատական կտա հունական բարեփոխումների ծրագրին և քննարկում կսկսի երկրի պետական պարտքի հարցով: Ֆինանսական օգնության ծրագրից Հունաստանին վարկի հաջորդ տրանշի հատկացումը հնարավոր չէ առանց բարեփոխումների ընթացքի առաջին գնահատականի ավարտի և ընդունման:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ