ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Ստաֆան դե Միստուրան նախապատրաստել է այն դիրքորոշումների ցանկը, որոնցում Ժնևի բանակցություններում համաձայնվել են Սիրիայի իշխանությունները և նրանց հակառակորդները: Ցանկը կազմված է 12 կետից: Պան Գի Մունն ավելացրել է, որ հազարավոր սիրիացիներ գտնվում են պաշարված շրջաններում, որտեղ փաստորեն հասանելիություն չկա: Նա խիստ քննադատել է Դամասկոսում և Հալեպում վերջին օրերի ահաբեկչությունները: