Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պետդեպարտամենտ. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի

Պետդեպարտամենտ. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի
28.04.2016 | 12:14

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները։ Նա նշել է, որ լարվածությունը շփման գծում դեռևս պահպանվում է, և իրենք ականատես եղան փխրուն հրադադարի։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր համանախագահն այցելել է տարածաշրջան։ Մենք կապի մեջ ենք եղել երկու կառավարությունների, հակամարտող կողմերի հետ։ Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք ԼՂ հակամարտության գոտում զորքերի շփման գծի երկայնքով ցանկացած բռնություն և ցանկանում ենք հնարավորինս շուտ տեսնել խաղաղ գործընթացին վերադարձ»,- նշել է պետդեպի ներկայացուցիչը։

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ