Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ստաֆան դե Միստուրան հույս ունի, որ բանակցությունները կվերսկսվեն

Ստաֆան դե Միստուրան հույս ունի, որ բանակցությունները կվերսկսվեն
28.04.2016 | 12:15

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ միջսիրիական բանակցությունների նոր ռաունդը կկայանա, երբ հրադադարի ռեժիմը վերադառնա փետրվարի վերջի-մարտի սկզբի մակարդակ։
Նա հույս ունի, որ միջսիրիական բանակցությունները կվերսկսվեն մայիսին։ Միստուրան ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ամենաբարձր մակարդակով պետք է միջամտեն իրավիճակին՝ օգնելու բանակցային գործընթացին։ Սիրիական ընդդիմությունն անցած շաբաթ դադարեցրել է ոչ ուղղակի բանակցությունները Բաշար Ասադի ռեժիմի հետ՝ իշխանությանը մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման, մարդասիրական օգնության մատակարարման խնդիրների, ձերբակալվածների ազատ արձակման գործում առաջընթացի բացակայության համար։ «Իմ ծրագիրը կայանում է մայիսի ընթացքում բանակցային հաջորդ ռաունդի վերսկսման մեջ։ Սակայն մենք պետք է հաշվի առնենք, թե ինչ է մեզ ասում սիրիացի ժողովուրդը»,- ասել է Ստաֆան դե Միստուրան։ Նա հրապարակել է ամփոփիչ փաստաթուղթ Ժնևում անցկացված միջսիրիական բանակցությունների ապրիլյան ռաունդի վերաբերյալ, որում նշել է Սիրիայում անցումային կառավարության հարցով բոլոր մասնակիցների ընդհանուր դիրքորոշումները։
«Հատուկ պատվիրակը կարծում է, որ ժամանակի ընթացքում այդ նախնական ընդհանուր կետերը կարող են սկիզբ դառնալ՝ ձևավորելու երկու կողմերի միջև քաղաքական անցման հարցով համաձայնագրի հիմքը»,- նշվում է փաստաթղթում։
Միջսիրիական բանակցությունների կողմերը միասնական դիրքորոշում ունեն, որ նոր անցումային կառավարությունը կարող է ներառել երկրի գործող ղեկավարության անդամների, ընդդիմության ներկայացուցիչների ու առանձին անձանց։
Սիրիայի անցումային կառավարությունը պատասխանատու կլինի Սիրիայի անկախության, միասնության ու տարածքային ամբողջականության պահպանման համար։ Բացի այդ, կողմերը միակարծիք են, որ Սիրիայի նոր Սահմանադրությունը պետք է ընդունվի համընդհանուր հանրաքվեով, որից հետո անցումային շրջանի արդյունքներով երկրում կանցկացվեն ազատ և արդար ընտրություններ։ Բանակցությունների բոլոր կողմերը համաձայն են, որ սիրիական հակամարտության զոհերը պետք է փոխհատուցում ստանան։

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ