Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանցի նախարարը ներկայացրել է շփման գծում հրադադարի հաստատմանն ուղղված Իրանի ջանքերը

Իրանցի նախարարը ներկայացրել է շփման գծում հրադադարի հաստատմանն ուղղված Իրանի ջանքերը
28.04.2016 | 12:16

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի արդարադատության նախարար Մոսթաֆա Փուրմոհամմադիի հետ և քննարկել երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության խորացման, հայ-իրանական հարաբերությունների քաղաքական և տնտեսական ոլորտներին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումներին, որի համատեքստում նախարար Փուրմոհամմադին ներկայացրել է իրանական կողմի ձեռնարկվող ջանքերը` բախումների հանդարտեցմանը և ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատմանը նպաստելու ուղղությամբ: ՀՀ դեսպանը ներկայացրել է հայկական կողմի նախաձեռնությունները, Հայաստան-Իրան հարաբերությունների արդյունավետության բարձրացման և տարածաշրջանում կայունության ապահովման գործում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ