Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները խորհուրդ են տվել չեղարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները խորհուրդ են տվել չեղարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
29.04.2016 | 01:20

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, հաստատել է բանաձևը, որով կոչ է արվում չերկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: 577 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը։ 55 պատգամավոր կողմ է քվեարկել բանաձևին, 44-ը՝ դեմ, 2-ը՝ ձեռնպահ են մնացել։ Փաստաթղթում նշվում է, որ պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում ՌԴ-ի ու Ֆրանսիայի առևտրային կապերի վրա, ֆրանսիական ընկերություններին խոչընդոտում են ռուսական շուկա մուտք գործել, վնաս են հասցնում երկրի գյուղատնտեսական ու սննդամթերքի արտադրանքին։ Ազգային ժողովի բանաձևը բացառապես խորհրդատվական է։

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ