2014-ի ապրիլից մինչ այժմ Ուկրայինայում զինված հակամարտության հետևանքով մահացել է 9 333 մարդ, վիրավորվել՝ 21 396-ը՝ հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թայե-Բրուկ Զերուհինը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Նրա խոսքով, վերջին շաբաթներին ուկրաինական հակամարտության գոտում իրավիճակը կրկին սրվել է: Զերուհինը քննադատել է կողմերին՝ տարածաշրջան միջազգային դիտորդների մուտքը խոչընդոտելու համար՝ նշելով, որ նման խնդիրներ հիմնականում առաջանում են անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում: