Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՄԱԿ-ում քննարկվել է Ադրբեջանի բռնապետությունը

ՄԱԿ-ում քննարկվել է Ադրբեջանի բռնապետությունը
30.04.2016 | 21:21

ՄԱԿ-ի կենտրոնակայանում բրիտանական «Konkordia Forum»-ի կազմակերպած` «Հանուն փոփոխությունների ֆորումի» ժամանակ, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից 200 ճանաչված դեմքեր, քաղաքական-հասարակական և գլոբալ հարցերին զուգահեռ խոսել են Ադրբեջանում տիրող բռնապետությունից՝ հայտնում է «Ազադլըգ» թերթը։ Ֆորումին մասնակցել է ծագումով ադրբեջանցի ամերիկաբնակ հասարակական-քաղաքական ակտիվիստ Էմիլ Իսմայիլը: Նա ԱՄՆ կոնգրեսմեններ Քեյթ Էլիսոնի և Իվետ Կլարկի հետ քննարկել է Ադրբեջանում ժողովրդավարության վիճակը, մարդու իրավունքների խախտումների ու ապօրինի ձերբակալությունների հետ կապված հարցեր: ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի «աջ ձեռք» համարվող Հումա Աբեդինի հետ զրույցում Էմիլ Իսմայիլը խնդրել է Հիլարի Քլինթոնի նախագահ ընտրվելու դեպքում ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառում լինել ադրբեջանցի ժողովրդի կողքին: Էմիլ Իսմայիլը Հումա Աբեդինին տեղեկացրել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի, ապօրինի դատարանների և ընդդիմության առաջնորդների նկատմամբ հետապնդումների մասին: Ֆորումի ժամանակ ադրբեջանցի ակտիվիստն Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակը քննարկել է նաև «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հաղորդավար Մեհդի Հասանի հետ: Հասանից նա խնդրել է իր հաղորդումներում ուշադրություն դարձնել Ադրբեջանում ապօրինի ձերբակալությունների և ժողովրդավարության հարցերին: Մեհդի Հասանն ասել է, որ տեղեկացված է Ադրբեջանում բռնապետություն լինելու մասին և ափսոսանք հայտնել, որ նման պայմաններում ԱՄՆ-ը ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի ռեժիմի հետ: Նա հայտնել է, որ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքում ավելի շատ ուշադրություն է հատկացնելու Ադրբեջանի հարցերին: Ադրբեջանցի ակտիվիստը ֆորումի ժամանակ հանդիպել և Ադրբեջանում բռնապետական ռեժիմի մասին զրուցել է նաև Բրուքլինի քաղաքապետ Էրիկ Ադամսի, ԱՄՆ-ի ազգային անվտանգության դեպարտամենտի և ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան աշխատակիցների ու «Coca Cola International» ընկերության նախագահ Ահմեթ Բոզորի հետ:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ