Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Փաստորեն Ադրբեջանն օմբուդսմեն ունի

Փաստորեն Ադրբեջանն օմբուդսմեն ունի
30.04.2016 | 22:43

Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (ՕԵԻ) կայքում ԼՂՀ-ի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ Բաքվին դատապարտող հայտարարության հրապարակումը հիստերիայի է հասցրել Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովային: Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտը 2016 թվականի ապրիլի 11-ին հայտարարել էր, որ «դատապարտում է Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումը և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները»: Բաքվին զայրացրել է, որ ԼՂՀ-ի մարդու իրավունքների պաշտպանը ՕԵԻ-ի պաշտոնական կայքում «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության և զինծառայողների դեմ Ադրբեջանի զինված ուժերի 2016 թվականի ապրիլի 2-5-ին իրականացրած վայրագությունների մասին» վերնագրով բազմաթիվ փաստերով տեղեկատվություն է տեղադրել:


Սուլեյմանովան բողոքի նամակ է հղել ՕԵԻ-ի ղեկավար Յոզեֆ Զիգլեին` «պահանջելով» կայքից հանել Ադրբեջանին դատապարող հայտարարությունը:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ