ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում բրիտանացիների կարծիքը գրեթե հավասարապես է կիսվում՝ վկայում են Opinium-ի նոր հարցման արդյունքները: Euronews-ի հաղորդմամբ, հանրաքվեի ընթացքում ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությունը պատրաստ են սատարել հարցվածների 42 %-ը, իսկ հեռանկարին դեմ է 41 %-ը: Ապրիլին կրճատվել է նրանց թիվը, ովքեր չէին կողմնորոշվել՝ 18 %-ից նրանց թիվը հասել է 14 %-ի: Իշխող պահպանողական կուսակցությանը սատարողների մեծ մասը՝ 45 %-ը, կողմ է ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալուն, դեմ է 43 %-ը: Լեյբորիստների շրջանում գերակշռող մեծամասնությունը՝ 59 %-ը, կողմ է ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությանը, դեմ՝ 28 %-ը: ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հանրաքվեն հունիսի 23-ին է: