Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյնիստյոն դեմ է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը: Նա կարծում է, որ Հելսինկին և Ստոկհոլմը պետք է այդ հարցն առանձին լուծեն: «Մենք կարիք չունենք փոխելու գործող քաղաքականությունը [չեզոքության]»,- հայտարարել է նախագահը: Ռուսաստանը, ըստ Նիյնիստյոյի, հստակ ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ին իր անվտանգության սպառնալիք է դիտարկում: «Նրանք չեն ցանկանում այդ սպառնալիքն իրենց սահմաններին մոտ թողնել»,- հավելել է նա: Նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը պետք է լուծել հանրաքվեով: Նա հերքել է փորձագետների եզրահանգումները, որ Ֆինլանդիան դաշինքին անդամակցության հարցը պետք է լուծի Շվեդիայի հետ՝ հավելելով, որ յուրաքանչյուր երկիր իր համար է պատասխանատու: