Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալիևը պատերազմ չի՞ ցանկանում

Ալիևը պատերազմ չի՞ ցանկանում
02.05.2016 | 23:21

Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թարթառի շրջան այցի ժամանակ հայտարարել է, թե տարեսկզբին Ղարաբաղյան բանակցային գործընթացում գրանցվել է առաջընթաց: «Մենք չենք ցանկանում պատերազմ: Մենք ցանկանում ենք հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Սակայն անիմաստ է բանակցել հանուն բանակցությունների պատրանք ստեղծելու: Մենք հավատարիմ ենք ապրիլի 5-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագրին»,- ասել է նա: Ալիևի խոսքով՝ հայկական կողմի հրետակոծություններից վնասվել է ավելի քան 500 տուն, ավելի քան 100 տուն ավերվել է ամբողջովին:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ