Թուրքական Dünya Bülteni-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստը կանցկացնի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նախագահ ընտրվելուց հետո նա վեցերորդ անգամ է գումարում կառավարության նիստ: Նախագահական նտավայրում քննարկվելու են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK), «զուգահեռ կառույցի» (գյուլենականներ) դեմ պայքարը, Քիլիսի հրետակոծությունները, Սիրիայի և Իրաքի զարգացումները, ԵՄ-ի հետ գործարքի շրջանակներում փախստականներին վերադարձնելը, վիզային ռեժիմի վերացման անհրաժեշտ պայմանների իրագործումը: Էրդողանը նախագահության ընթացքում առաջին անգամ կառավարության նիստ գումարել է 2015-ի հունվարի 19-ին: Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահը իրավունք ունի գումարել կառավարության նիստեր, սակայն Թուրքիայի նախորդ նախագահները հազվադեպ են օգտվել այդ իրավունքից: