Մայիսի 1-ին Իտալիայում անցկացվել է մի քանի հանրահավաք: Թուրինում մայիսմեկյան հանրահավաքն արագ վերաճել է ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները սկսել են ճայթռուկներ նետել ոստիկանների վրա, նրանք ի պատասխան մահակներ են գործադրել: Հռոմում Թուրքիայի դեսպանատան առաջ հավաքվել են ԵՄ-ի ու Թուրքիայի միգրացիոն գործարքից դժգոհ մարդիկ: Նրանք դեսպանատան մուտքի առաջ՝ ասֆալտի վրա, խոշոր տառերով գրել են «Էրդողանն ահաբեկիչ է»: Անկարան չի արձագանքել դեռ: