Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ մայիսի 2-ին հեռախոսաել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: ՌԴ արտգործնախարարության տեղեկատվությամբ՝ նրանք քննարկել են Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը, անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը. «Լավորվն ու Քերրին քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք այլ հարցեր, այդ թվում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և Մերձավոր Արևելքում»: