Բաքուն շարունակում է մարդասպաններին և դահիճների պարգևատրելու` քաղաքականությունը. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է ԼՂՀ ՊՆ զինծառայող, եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի զինծառայողին: Բարբարոսի պարգևատրումը երևում է ադրբեջանական Haqqin.az-ի լուսանկարներում: Հայ զինծառայողների հետ հաշվեհարդար տեսած ադրբեջանցի ոճրագործներին պարգևատրելու երևույթն Ադրբեջանում նոր չէ. 2012-ին ի ցույց ողջ աշխարհի Ալիևը ներում շնորհեց և կոչումով պարգևատրեց Հունգարիայում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, Ադրբեջանում նրան ազգային հերոս դարձրին: