Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Դավութօղլուին ԱԶԿ-ում կփոխարինի Էրդողանի փեսան

Դավութօղլուին ԱԶԿ-ում կփոխարինի Էրդողանի փեսան
03.05.2016 | 12:56

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) հիմնադիրներից, ներկայում քրդական կուսակցությունից պատգամավոր դարձած Դենգիր Միր Մեհմեդ Ֆըրաթը ասել է, որ կուսակցության նախագահԱհմեդ Դավութօղլուին շուտով փոխարինելու են։ Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Դենգիր Միր Մեհմեդ Ֆըրաթը հայտարարել է, թե Դավութօղլուն կուսակցությունում կորցրել է բոլոր դիրքերը։ «Իշխող կուսակցության առաջնորդ է դառնալու կամ Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը կամ Բինալի Յըլդըրըմը»,-ասել է Դենգիր Միր Մեհմեդ Ֆըրաթը։

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ