Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վենեսուելայում նախագահի պաշտոնանկության հանրաքվե է նախապատրաստվում

Վենեսուելայում նախագահի պաշտոնանկության հանրաքվե է նախապատրաստվում
03.05.2016 | 12:59

Վենեսուելայի ընդդիմությունն Ազգային ընտրական խորհրդին է ուղարկել 1.85 մլն ստորագրություն, որ հավաքվել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկության հարցով հանրաքվեի համար: Գործընթացը սկսելու համար պետք էր 200.000 ստորագրություն, ընդդիմությունը թիվը գերազանցել է մոտ 10 անգամ: Պետք է հավաքվի ևս 4 մլն ձայն, որից հետո հանրաքվեն կարող է անցկացվել: Նիկոլաս Մադուրոն մեղադրել է ընդդիմությանը երկրում պետական հեղաշրջման մտադրության համար և երդվել է, որ չի հեռանա մինչև չլրանա իր պաշտոնավարման ժամկետը (2019): Վերջին շրջանում Վենեսուելան բախվել է լուրջ տնտեսական, էներգետիկ, պարենի ու դեղամիջոցների մատակարարման խնդիրների, որոնց պատճառով բնակչության դժգոհությունը նախագահի նկատմամբ աճել է:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ