Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նալբանդյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել Բաքվի ագրեսիայի հետևանքները

Նալբանդյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել Բաքվի ագրեսիայի հետևանքները
04.05.2016 | 01:34

Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվայի հետ: Նա վեհաժողովի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Հայաստանի ԱԳ ղեկավարը ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա։ Նախարարը հավելեց, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել հրադադարը հարգելու միջազգային հանրության կոչերը, ոտնահարել 1994-1995 թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերը։ Իլկա Կաներվան նշել է, որ ուժի կիրառումն անընդունելի է և հավելել, որ ԵԱՀԿ ԽՎ-ն ամբողջովին սատարում է միջնորդության միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը՝ ուղղված բանակցությունների միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը։ Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ-ի օրակարգային մի շարք հարցեր։

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ