ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է. «ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ես Մոսկվայում խոսել ենք, որ քաղաքական իշխանության անցման համար թիրախային օրը օգոստոսի 1-ն է։ Այժմ մայիսն է սկսվել։ Կամ առաջիկա ամիսներին ինչ-որ բան տեղի կունենա, կամ ստիպված կլինենք այլ կերպ գործել»։