Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սպիտակ տանը չգիտեն՝ Օբաման և Պուտինը կքննարկե՞ն Սիրիայի հրադադարը

Սպիտակ տանը չգիտեն՝ Օբաման և Պուտինը կքննարկե՞ն Սիրիայի հրադադարը
04.05.2016 | 12:47

Սպիտակ տանը դեռևս հայտնի չէ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազանգերի պլանի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայի հրադադարի հարցով՝ ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: Ճեպազրույցում լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են Հալեպում առաջիկայում հրադադարի հայտարարման մասին: Նրանք նաև հետաքրքրվել են, թե Օբաման չի պատրաստվում զանգել Պուտինին:
Էռնեստը պատասխանել է, որ զանգերի և համաձայնության մասին իրեն ոչինչ հայտնի չէ, և ավելացրել, որ «եթե նման համաձայնություն ձեռք բերվի, մենք դրա մասին կհայտնենք»:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ