Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սպիտակ տունը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետության մասին

Սպիտակ տունը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետության մասին
04.05.2016 | 12:48

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները սահմանափակել են նավթի գների անկմանը հարմարվելու նրա ունակությունը՝ ասել է ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն իր եվրոպական դաշնակիցների հետ համակարգել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանումը: «Դա բացասական ազդեցություն է ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա»,- ասել է Էռնեստը: Սպիտակ տան ներկայացուցիչը վստահ է, որ Ռուսաստանի տնտեսական խնդիրների գլխավոր պատճառներից մեկը էներգակիրների գնի անկումն է: «Բայց դրան արձագանքելու Ռուսաստանի տնտեսության ունակությունը սահմանափակված է եղել պատժամիջոցներով»,- հավելել է նա: Էռնեստը հայտարարել է, որ առայժմ Վաշինգտոնը չի տեսնում Մոսկվայի ռազմավարության այն փոփոխությունը, որն ակնկալում էր, և վստահեցրել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է թուլացնել պատժամիջոցները, «երբ Ռուսաստանը ցուցաբերի բանակցությունների ժամանակ ստանձնած պարտավորությունները կատարելու ձգտում»:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ