IRNA գործակալության փոխանցմամբ` Թեհրանը փնտրում է Բաքվի հետ հարաբերությունների ընդլայնման ճանապարհներ, ինչպես աշխարհի մյուս երկրների հետ՝ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Ջաբեր Անսարին՝ երեքշաբթի օրը Թերհանում մամլո ասուլիսում: Նրա խոսքերով` աշխարհի երկրների հետ հարաբերությունների օպտիմալացումը և ընդլայնումը Իրանի արտաքին դիվանագիտության առաջնահերթությունն են: 2015-ի վերջին Իրանի ներդրումներն Ադրբեջանի հիմնական կապիտալում հասել են 760 միլիոն դոլարի, նավթային հատվածում` 145 միլիոն դոլար: