Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դամասկոսի կողմից հրադադարի խախտումը կարող է հանգեցնել պատերազմի վերսկսման

Դամասկոսի կողմից հրադադարի խախտումը կարող է հանգեցնել պատերազմի վերսկսման
04.05.2016 | 13:01

Սիրիայի կառավարության կողմից հրադադարի խախտումը կարող է հանգեցնել հրադադարի ամբողջական դադարեցման և պատերազմի վերսկսման՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ «Գիծը, որ կողմերը փորձում են մշակել, տանում է Հալեպում ցանկացած ներխուժումների արգելման։ Եթե Ասադը չհետևի դրան, դա կդառնա հերթական խախտում և կարող է հանգեցնել հրադադարի ռեժիմի լիակատար վերացման ու պատերազմի վերադարձի։ Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը ցանկանում է դա»,- ասել է Քերին։ Երեքշաբթի Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ ԱԽ-ին հղված ուղերձում հայտարարել էր, որ ահաբեկչական խմբավորումները՝ երեքշաբթի ձեռնարկելով Հալեպի վրա հզոր հարձակում, կործանել են «լռության ռեժիմի» հաստատման գործընթացը։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ մամլո ասուլիսում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են առաջիկայում Հալեպում կրակի դադարեցման ռեժիմ հայտարարելու հնարավորության վերաբերյալ։

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ