Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ABC 7 հեռուստաալիքն ափսոսանք է հայտնել

ABC 7 հեռուստաալիքն ափսոսանք է հայտնել
04.05.2016 | 13:09

ABC ալիքի Լոս Անջելեսի ստորաբաժանման ABC 7 հեռուստաալիքի գլխավոր մենեջերը ափսոսանք է հայտնել Հայոց ցեղասպանությունը ժխտող դրվագ հեռարձակելու համար՝ հայտնում է Asbarez-ը։ Շերիլ Քյունին Ֆեյրի խոսքով՝ հեռուստաալիքը ցավում է ռեպորտաժում հայտնված հարցազրույցի դրվագի համար, որում ժխտվում է Հայոց ցեղասպանությունը։ «Դա տարբերվում է պատմաբանների մեծամասնության կարծիքից, որ կատարվածը ցեղասպանություն են համարում»,- ասել է նա։ Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ ընկերության օպերատորը, որը վիրավորել էր հայերին, այլևս չի աշխատելու ընկերությունում։ Ընկերությունը ներողություն էր խնդրել տեսանյութի համար։ ԱՄՆ-ի թուրքերի ասամբլեայի նախկին նախագահ Նուր Հոսթեթլերի հետ հարցազրույցը նկարահանած օպերատորը հայերին անվանել էր «ապուշներ» և «ավազակներ»։

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ