Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան Բունդեստագին նախազգուշացրել է հայոց ջարդերի մասին բանաձևում չօգտագործել ցեղասպանություն բառը

Թուրքիան Բունդեստագին նախազգուշացրել է հայոց ջարդերի մասին բանաձևում չօգտագործել ցեղասպանություն բառը
04.05.2016 | 13:17

Թուրքիան Բունդեստագին նախազգուշացնում է Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերին վերաբերող բանաձևում չօգտագործել ցեղասպանություն բառը՝ հայտնում է Rheinischer Post-ը՝ մեջբերելով Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլըօղլուին։ «Դա ազգային խորհրդարանի որոշելիքը չէ։ Պատմությանը գնահատականներ տալը Բունդեստագի առաջադրանքը չէ»,- ասել է դեսպանը և զգուշացրել, որ բանաձևում ցեղասպանություն եզրն օգտագործելը կարող է վտանգի տակ դնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ «Ցեղասպանությունը հստակորեն սահմանվում է Ժնևի կոնվենցիայով։ Դրա մասին կարող է որոշում կայացնել միայն միջազգային դատարանը։ Քաղաքական գործիչները գործում են քաղաքական կամ կրոնական մոտիվներով։ Դա կարող է վտանգել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը»,- ասել է դեսպանը։ Ապրիլին Երևան այցի ժամանակ Բունդեստագի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի անդամ Քրիսթոֆ Բերգներն ասել էր, որ հունիսի սկզբին Բունդեստագում քննարկվելու է բանաձևի նախագիծը և հաստատելու է, որ այն, ինչ մեկ դար առաջ հայերի հետ կատարվել է Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն էր։

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ