Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զախարովան Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է Օսմանյան կայսրության ճակատագիրը

Զախարովան Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է Օսմանյան կայսրության ճակատագիրը
04.05.2016 | 13:19

Թուրքիայի իշխանությունները երազում են վերականգնել Օսմանյան կայսրությունը, սակայն մոռանում են նրա ճակատագիրը՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան izvestia.ru- ին տված հարցազրույցում: «Այնպիսի տպավորություն է, որ Թուրքիայի կառավարությունը ուզում է վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի հզորությունը: Համենայն դեպս, նրա ժամանակակից քաղաքականության բոլոր բաղադրիչները տեղավորվում են հենց այդ պատկերի մեջ: Իսկ թե ինչ վախճան է ունեցել Օսմանյան կայսրությունը՝ բոլորս գիտենք»,- ասել է Զախարովան: Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը հնարավոր բոլոր միջոցներով փորձել է բանակցային սեղանի շուրջ կարգավորել Անկարայի հետ տարաձայնությունները, սակայն ամեն ինչ ձախողում են Թուրքիայի իշխանությունները, որոնց Մոսկվան «չափից երկար է հանդուրժել»: «Ինչ հարց էլ վերցնենք՝ Ղրիմ, Սիրիա, փախստականներ, ահաբեկչություն, ազգային հարց և այլն, ամենուրեք տեսնում ենք թուրքական ղեկավարության ամբողջովին ապակառուցողական դերը»,- արձանագրել է նա: Մարիա Զախարովան կարծում է, որ մոտ ժամանակներս չարժե ակնկալել Անկարայի դիրքորոշման փոփոխություն, քանի որ Թուրքիայի իշխանությունները «լարում են իրավիճակը»: Միևնույն ժամանակ Մոսկվան, նրա խոսքով, կառուցողական է տրամադրված: «Մենք իդեալական չենք, բայց մենք պատրաստ ենք աշխատել ու աշխատում ենք այն հարցերի շուրջ, որոնք առաջացնում են միջազգային համայնքի մտահոգությունը: Մենք բացատրում ենք մեր դիրքորոշումը՝ օգտագործելով բոլոր օրինական մեթոդները»,- ամփոփել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ