Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՀՀ-ն պետք է որոշի՝ ինչ խորությամբ է ուզում համագործակցել ԵՄ-ի հետ

ՀՀ-ն պետք է որոշի՝ ինչ խորությամբ է ուզում համագործակցել ԵՄ-ի հետ
04.05.2016 | 13:21

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ նշեց, որ «Եվրամիությունը շատ է ուզում մեծ համագործակցություն ունենալ Հայաստանի Հանրապետության հետ, սակայն ՀՀ-ն ինքը պետք է որոշի, թե որքան և ինչ խորությամբ է ուզում առաջ գնալ»:

Ֆրանկ Էնգելը կգերադասեր, որ Հայաստանի հետ ստորագրվեր Ասոցացման ամբողջական համաձայնագիր և համոզված է, որ հայերի մեծամասնությունն էլ կողմ կլիներ: Նա կարծում է, որ տվյալ պարագայում պետք է ընդունենք այն, ինչ արդեն ունենք, և պետք է բոլոր հարցերին նայել՝ ընդունելով այդ ամենը որպես ելակետ: Անդրադառնալով շրջանակային համաձայնագրին՝ նա ասաց. «Պետք է Հայաստանը և Եվրամիությունը ամեն ինչ անեն, որ գոյություն ունեցող գործիքից ամբողջությամբ դրական արդյունք ստանան և միասին շարժվեն դեպի ամբողջական համաձայնագրի ստորագրում: Այսօր իրադրությունը և իրերի դասավորությունը շատ են փոխվել, քանի որ մենք չունենք այն, ինչ պլանավորում էինք ունենալ»: ԵԽ պատգամավորը կարծում է, որ շրջանակային համաձայնագիրը մոտ է եզրահանգման փուլին, թեև հիշեցրեց, որ դա կլինի ընդամենը քաղաքական շրջանակային համագործակցություն, այլ ոչ թե տնտեսական, քանի որ այս պահին Հայաստանի տնտեսական մասը ԵԱՏՄ-ին է պատկանում:

«Եթե Հայաստանի Հանրապետությունը որոշի ստորագրել, ուրեմն կհասնենք դրան, եթե ոչ, ուրեմն՝ ոչ»,- ասաց նա: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներին և հարցին, թե Եվրոպան երբեմն աչք չի՞ փակում՝ ելնելով շահադիտական նկատառումներից՝ Ֆրանկ Էնգելը նշեց. «Ոչ, մենք տպավորված չենք այն հարստությամբ, որը ցուցադրվում է Եվրոպային»։ Հարստությունից ավելի խոսուն փաստ է, որ բոլոր նրանք, ովքեր փորձում են կարծիք հայտնել, միանգամից հայտնվում են բանտում: «Այնպես չէ, որ մենք չենք ցանկանում տեսնել մարդու իրավունքների խախտումները, մենք շատ լավ տեսնում ենք: Եվրանեսթից Ադրբեջանը դուրս մնաց, քանի որ Եվրախորհրդարանը կարողացավ հստակ օրենք մտցնել հենց մարդու իրավունքների խախտման մասով»,- ասաց նա և վստահեցրեց, որ իրենք տեսնում են բոլոր իրավախախտումները մարդու իրավունքների ոլորտում:

Դիտվել է՝ 700

Մեկնաբանություններ