Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-Թուրքիա ազատ վիզային ռեժիմի սկզբունքային որոշումն ընդունվեց

ԵՄ-Թուրքիա ազատ վիզային ռեժիմի սկզբունքային որոշումն ընդունվեց
05.05.2016 | 16:44

Չի բացառվում, որ երկու ամսից Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն ստանան առանց վիզաների մուտք գործել Շենգենյան գոտի: Ազատ վիզային ռեժիմ սահմանելու սկզբունքային որոշումը Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց չորեքշաբթի օրը` մի քանի ժամ տևած քննարկումներից հետո: Առաջիկա շաբաթներին Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցը պետք է քննարկեն նաև ԵՄ պետությունների իշխանություններն ու Եվրոպական խորհրդարանը:

«Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիան տպավորիչ առաջընթաց արձանագրեց: Դեռ որոշակի աշխատանք կա, որ Թուրքիան պետք է կատարի և պետք է կատարի արագ: Բայց և այնպես, եթե այս տեմպերը պահպանվեն, այդ երկիրն ի վիճակի կլինի կատարել ստանձնած բոլոր պարտավորությունները», - Եվրահանձնաժողովի նիստից հետո հայտարարում էր առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը: Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Թուրքիան կատարել է 72 նախապայմանների ճնշող մեծամասնությունը: «Դեռ չկատարված նախապայմանների ընդհանուր թիվն էլ հասնում է հինգի», - նշում էր Տիմերմանսը` հավելելով, որ դրանց թվում է արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու Բրյուսելի պահանջը: Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ Բրյուսելում չեն մոռացել Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում տիրող ճգնաժամային կացության մասին: «Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մամուլի ազատության տեսանկյունից Թուրքիան ոչ թե մերձենում է մեզ, այլ ավելի է հեռանում: Այս միտումը հարկավոր է փոխել, դա հնարավոր կլինի անել միայն մի դեպքում` եթե մենք գործակցենք նրանց հետ` ստիպելով, որպեսզի [Թուրքիայի կառավարությունը] հաշվետու լինի թե ժողովրդավարության, թե մամուլի ազատության և թե օրենքի գերակայության ոլորտներում», - նշում էր Եվրահանձնաժողովի փոխնախագահը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, արձագանքելով Եվրոպական հանձնաժողովի որոշմանը, հայտարարեց, թե «Բրյուսելում կայացված որոշումը նոր էջ է բացում Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում»: Անկարան պնդում է, որ դիվանագիտական որևէ ճնշման չի ենթարկվի:

«Եվրամիությունը կարող է տարբեր մոտեցումներ ունենալ առաջ քաշված որոշ չափանիշներին Թուրքիայի համապատասխանության հարցում: Բայց որևէ մեկն իրավունք չունի կասկածի տակ առնել մեր անկեղծությունը: Ստիպողաբար կամ ճնշման տակ մենք որևէ քայլի չենք դիմի: Եթե կա պայմանավորվածություն, ուրեմն՝ մենք կկատարենք մեր պարտավորությունները», - նշում էր Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ