Մոսկվան հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք վնաս կհասցնեն բավական փխրուն հրադադարին՝ hայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա անդրադարձել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագծին ու պատասխանել հարցին, թե քննարկվե՞լ է Մոսկվայի հետ։
«Ոչ, Մոսկվայի հետ չի քննարկվել։ Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք այն որոշումներին, որոնք ընդունվում են այդ կոնտեքստում։ Անխոս, մենք նախկինի պես հույս ունենք, որ հակամարտող կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք կվնասեն բավականաչափ փխրուն հրադադարը և, ընդհանուր առմամբ, կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը»,-ասել է Պեսկովը։