Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բելառուսը պատրաստ է քննադատել Աստվածաշունչը

Բելառուսը պատրաստ է քննադատել Աստվածաշունչը
05.05.2016 | 16:50

Բելառուսը պատրաստ է քննարկել ՀԱՊԿ-ի գործընկերների մտահոգություններն իր նոր ռազմական դոկտրինի առնչությամբ, բայց կառաջնորդվի ազգային շահերով՝ հայտարարել է արտգործնախարարի տեղակալ Վալենտին Ռիբակովը: Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել Բելառուսի՝ ՀԱՊԿ-ի իր գործընկեր երկրի նոր ռազմական դոկտրինի կապակցությամբ: ՀԱՊԿ անդամ Բելառուսի նոր ռազմական դոկտրինն արգելում է բանակի մասնակցությունը երկրի սահմաններից դուրս զինված գործողություններին:

«Քննադատել կարելի է ցանկացած փաստաթուղթ, անգամ, հավանաբար, Աստվածաշունչը: Մենք անում ենք ամեն ինչ մեր ազգային շահերը պաշտպանելու համար: Եթե դա մեկին դուր չի գալիս, մենք միշտ պատրաստ ենք քննարկել նրանց մտահոգությունը, փնտրել փոխզիջում»,- հայտարարել է Ռիբակովը։

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ

: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am