Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիայի վարչապետի պաշտոնանկության լուրերի պատճառով թուրքական լիրան անկում է գրանցել

Թուրքիայի վարչապետի պաշտոնանկության լուրերի պատճառով թուրքական լիրան անկում է գրանցել
05.05.2016 | 16:51

Տեղեկությունները, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կարող է լքել պաշտոնը, հանգեցրել են դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքի՝ 2008 թվականից ի վեր ռեկորդային անկմանը, գրում է Bloomberg-ը։ Մայիսի 4-ին թուրքական արժույթը 3.9 տոկոսով անկում է գրանցել։ Փորձագետները նշում են, որ վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ կան Դավութօղլուի և Էրդողանի միջև։ Scotia Capital-ի արժութային մասնագետ Սաշա Տիխանին ենթադրում է, որ իշխանություններում «ձևավորվել է անկայում վիճակ՝ հաշվի առնելով Էրդողանի ավտորիտար ոճը»։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 15 օրում համագումար կհրավիրի, որի ընթացքում նոր նախագահ կընտրի։ Bloomberg-ի տվյալներով՝ Դավութօղլուն չի մասնակցի պայքարին, հետևաբար հրաժարական կտա վարչապետի պաշտոնից։

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ