Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սերգեյ Լավրով. Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, ոչ թե միակողմանի

Սերգեյ Լավրով. Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, ոչ թե միակողմանի
05.05.2016 | 16:56

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի օրինագծի կապակցությամբ ասել է, որ խուճապի պատճառ չի տեսնում, քանի որ Երեւանը վստահեցնում է, որ տարածաշրջանի կարգավիճակը չի որոշվելու միակողմանի: «Դա երկու պատգամավորների առաջարկն է: Եվ կառավարությունն իրենց օրենքներով, ինչպես իրենք են բացատրել, հանդարտեցնելով կրքերը, պետք է եզրակացություն տա օրինագծին: Ես հիմա ահազանգ ու խուճապ չէի բարձրացնի», ասել է նա:

«Երբ ես Երեւանում էի եւ երբ հետո շփվել եմ իմ գործընկերոջ հետ հեռախոսով, եւ հետո, երբ նա Մոսկվայում էր ապրիլյան իրադարձություններից հետո, ինձ հստակ հավաստիացրել են Երեւանի հակվածությունը խաղաղ բանակցությանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, ոչ թե միակողմանի», ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ