Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոգերինին մեկնաբանել է Դավութօղլուի հրաժարականը

Մոգերինին մեկնաբանել է Դավութօղլուի հրաժարականը
06.05.2016 | 10:25

Եվրոպական միությունը չի կարող գնահատական տալ Թուրքիայի վարչապետի պաշտոնից Ահմեդ Դավութօղլուի հեռանալուն և հարցին, թե դա ինչպես կազդի փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի վրա՝ հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Կոսովո այցի ժամանակ: «Դեռևս վաղ է դրան անդրադառնալ, նշել, թե ինչպիսի հետևանքներ կլինեն: Մենք անպայման կքննարկենք դա թուրքական իշխանությունների հետ և միասին կհստակեցնենք հետագա քայլերը»՝ Ռոյթերի փոխանցմամբ՝ ասել է Մոգերինին:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ