Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդուարդ Շարմազանով. Պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի

Էդուարդ Շարմազանով. Պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի
06.05.2016 | 10:26

Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` տեղեկացնելով, որ ԳՄ-ում քննարկվել է արցախյան հարցը և արտաքին քաղաքական հարցերի սպեկտրը, որն այսօր քննարկում է ամբողջ հասարակությունը: Ի պատասխան հարցի, թե հասարակության մեջ քննարկվում է, որ մայիսի 9-ին` Շուշիի գրավման օրը, Ադրբեջանը կարո՞ղ է դիմել նոր սադրանքների, Էդուարդ Շարմազանովը, հիշեցնելով, որ երեկ ԱԺ-ում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որի հետ պատգամավորները պարզ ու անկաշկանդ զրույց են ունեցել, նկատեց. «Պարզ է, որ քանի դեռ բանակցությունները չեն սկսվել, քանի դեռ Ադրբեջանն իրականացնում է ցանկացած կուտակումներ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Ես չեմ այն պաշտոնյան, որ ասեմ` նման գործողություններ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ: Ես չեմ կարող այս պահին խոսել Ադրբեջանի ծրագրերի մասին»: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ հայկական կողմերը` ՀՀ-ն ու ԼՂ-ն, բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են: «Ապրիլյան քառօրյա պատերազմն ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ քաղաքականության արդյունք է, և դրանք ձախողվել են»,-հավելեց ՀՀԿ խոսնակը և հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ամենաբարձր պաշտոնյաները մշտապես խոսել են զենքի ուժով խնդրի լուծման անթույլատրելիության մասին։ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այս պայմաններում հայ հասարակությունը թե ռազմաճակատում և թե դիվանագիտական դաշտում, պետք է միասնական լինի:

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ