Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի պաշտոնանկությունն այդ երկրի ներքին քաղաքական գործն է՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները: «Մենք տեսել ենք հաղորդագրությունը, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռացել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնից և կուսակցության նոր ղեկավարի ընտրության համար հաջորդ նիստը կկայանա մայիսի 22-ին: Դա Թուրքիայի ներքաղաքական գործն է»,- հայտարարել է Թոները: