Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության հանրաքվեից հետո էլ Լոնդոնը կշարունակի հասնել բարեփոխումների, որոնք կհամապատասխանեն ԵՄ անդամ պետությունների շահերին՝ գրում է Express & Star-ը: «Եվրամիությունը բարեփոխելու մեր խնդիրը չպետք է ավարտվի հանրաքվեով, և մենք կշարունակենք ԵՄ-ն բարելավելու ուղիներ փնտրել»,- նշել է Քեմերոնը: Նա հիշեցրել է, որ Լոնդոնին հաջողվել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի համար անդամության հատուկ պայմաններ ձեռք բերել՝ վստահեցնելով, որ Բրիտանիան ԵՄ-ում միգրացիայի սահմանափակման միջոցներ կներդնի, կշարունակի հետևողականորեն աշխատել մարդու իրավունքների շուրջ օրենսդրության ոլորտում: