ԵՄ-ն հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցությունները կշարունակվեն՝ լրագրողներին ասել է Ադրբեջանում ԵՄ նախագահության ղեկավար Մալենա Մարդը: «Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: ԵՄ արտաքին գործերով ու անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին արդեն հայտարարել է, որ ստատուս քվոն անկայուն է: Մենք հույս ունենք, որ կշարունակվեն հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,- ասել է Մարդը: