ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները ճեպազրույցի իրեն ուղղված՝ «ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը դիմել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին` կոչ անելով հրապարակայնորեն դատապարտել Թուրքիայի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչ Կարո Փայլանի նկատմամբ հարձակումները, զբաղվել նրա անվտանգության ապահովման հարցով: Դուք հետևո՞ւմ եք այս իրավիճակին, որևէ մեկնաբանություն կարո՞ղ եք անել այս հարցի շուրջ» հարցին պատասխանել է, որ չի տիրապետում մանրամասն տեղեկությունների։ «Սակայն ակնհայտ է, որ ցանկացած դեպք, երբ քաղաքական կուսակցության անդամը ենթարկվում է բռնության, մտահոգության առիթ է մեզ համար: Բայց քանի որ ես այս հարցի շուրջ մանրակրկիտ տեղեկությունների չեմ տիրապետում, կհրաժարվեմ հետագա մեկնաբանություններից»,-շարունակել է Թոները: