Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ (2008-2010) Իլքեր Բաշբուղը հայտարարել է, թե միայն Թուրքիան ու Իրանը կարող են խոչընդոտել Իրաքի մասնատմանը: Բաշբուղն ընդգծել է, որ Թուրքիան ու Իրանը դեմ են Իրաքի տարածքում քրդական անկախ պետության ստեղծմանը, և նման պայմաններում ԱՄՆ-ը հավանության չի արժանացնի Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության այն պլանները, որոնք առնչվում են անկախության վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը: Բաշբուղը կարծում է, որ Թուրքիան ու Իրանը ամուր պահպանելու են իրենց դիրքորոշումը՝ թույլ չտալու քրդական անկախ պետության ստեղծում: Նա ընդգծել է, որ քրդական անկախ պետության ստեղծումը կլինի պատմական սխալ: Բաշբուղը անհրաժեշտ է համարել մոտ ժամանակներս Մոսուլի ազատագրումը ԴԱԻՇ-ից, որ դրական կազդի Իրաքի ապագայի վրա: Ոչ վաղ անցյալում Իլքեր Բաշբուղը հայտարարել էր, թե իր ամենամեծ երազանքը Թուրքիայի ու Ադրբեջանի միավորումն է: